Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում համաճարակի վտանգ կա. բնապահպան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
MHM0115949

«Վեոլիա ջուր» ընկերության գոյությունը դառնում է անիմաստ, քանի որ ջրի կորուստները կազմում են 60-ից 80 տոկոս. այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ահազանգեց բնապահպան Կարինե Դանիելյանը։ Խոսելով «Վեոլիա ջուր» ընկերության կողմից ջրի սակագնի բարձրացման մասին՝ նա նշեց, որ  տնտեսական առումով դա արդարացված է, բայց  սոցիալական և էկոլոգիական առումներով ոչ: Աշխարհի շատ երկրներում անապահով ընտանիքները ջրի համար վճարում են զեղչված գումար,  և դա պետք է  աշխատի նաև Հայաստանում՝ կարծում է Կարինե Դանիելյանը։ Բնապահպանը տեսնում է համաճարակի  վտանգ. «Եթե մարդը չի կարող վճարել ջրի համար, ապա նա իր սանիտարահիգիենիկ պայմանները չի կարողանում ապահովել և արդյունքում  կառաջանան համաճարակներ»: