Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախատեսվում է չթանկացնել էլեկտրաէնեգիան մինչև 2036 թ. (տեսանյութ)

Տնտեսություն
gov

2017-2035 թվականի էներգետիկ զարգացման հայեցակարգը կառավարության հաստատմանը կներկայացվի մինչև սեպտեմբեր. այս մասին այսօր կառավարության  նիստում ասաց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: Հայեցակարգով նախատեսվում է մինչև 2036 թվականը Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինն անփոփոխ թողնել։ Նախարարն ասաց, որ արդեն երեք անգամ հայեցակարգը ներկայացրել են կառավարություն, բայց հետ են ստացել որոշ դիտողություններով: Հիմնականում դիտողություններն ընդունված են իրենց կողմից: «Այսօր մենք կարծես թե որևէ խնդիր չունենք, բացառությամբ նրա, որ քննարկման փուլում է կայունացման հիմնադրամի ստեղծման հարցը, որը հնարավրություն կտա պահպանել սակագներն այն մակարդակի վրա, որը կա: Դա ամբիցիոզ ծրագիր է՝ էլեկտրաէնեգիայի սակագները մինչև 2036 պահպանել: Դրա համար փնտրում ենք միջոցներ, որ կայունացման հինադրամ ստեղծենք, ինչը հույս կտա, որ առաջիկա տարիներին սակագների վրա գոնե արտաքին ազդեցությունը կչեզոքացնենք»,-ասաց Աշոտ Մանուկյանը: