Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Sinquefield Cup». Արոնյանը հաղթեց Նակամուրային (տեսանյութ)

Սպորտ
8257427b4d2c17df223bb7331def6dae

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է «Grand Chess Tour»-ի մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում է մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանը 54-րդ քայլին սևերով հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրային։ Այս հաղթանակի շնորհիվ Լևոնը, վաստակած 4,5 միավորով, հավասարվեց 1-ին հորիզոնականը կիսող Վիշվանաթան Անանդին և Մաքսիմ Վաշյե Լագրավին։