Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ կա, եղել է, դրա շուրջ բանակցում ենք. Էդ. Նալբանդյանը՝ առաջիկա հանդիպման մասին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nalbandyan

Հայաստանի եւ Ադրբեջանի  նախագահների  հանդիպման մասին որեւէ կոնկրետ տեղեկատվություն դեռեւս չկա. այսօր հայտարարեց Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝  հավելելով, որ առաջիկայում պլանավորվում է երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը: «Այն տեղի կունենա Նյու Յորքում, սեպտեմբերի վերջին: Օրակարգում կլինեն նույն հարցերը, ինչ մենք միշտ ասել ենք՝ համապատասխան պայմաններ ստեղծել՝ առաջ տանելու բանակցային գործընթացը»,- նշեց Էդվարդ Նալբանդյանը: Նախարարի պնդմամբ՝ պետք է միշտ  տրամադրված լինել, որ բանակցություններին այլընտրանք չկա. «Գիտե՞ք, հեծանիվ հնարել դժվար է, այսինքն՝ այն, ինչ կա, եղել է, դրա շուրջ բանակցում ենք»: