Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

8 սարյակ, 4 աղավնի, 2 աղվես. որ կենդանուց որքան կարելի է որսալ

Կարևոր լուրեր Հասարակություն
dda103a743d8a14cab176ae3a3644e0d

Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի 2017 թվականի հուլիսի 25-ի N2459-118 գրությամբ ներկայացված առաջարկությունները, ինչպես նաև «Դեպի կայուն էկոհամակարգեր» հասարակական կազմակերպության 2017թ. հուլիսի 25-ի N21-0017 գրությամբ ներկայացված Հայաստանի Հանրապետության որսահանդակներում որսի թռչունների քանակական տվյալների վերաբերյալ տեղեկատվությունը` ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը սույն թվականի օգոստոսի 1-ին ստորագրել է ՀՀ որսահանդակներում որսի կենդանիների 2017-2018 թվականների սիրողական որսի համար թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը: Այս մասին տեղեկանում ենք Բնապահպանության նախարարության կայքից։ Ըստ այդմ՝ ամեն որսի օրվա համար թույլատրվում է, օրինակ, օգոստոսի 26-ից հունվարի 31-ը  4 հատից ոչ ավել աղավնի որսալ, օգոստոսի 26-ից հոկտեմբերի 31-ը՝ 8 լոր, 8 սարյակ՝ սեպտեմբերի 2-ից հոկեմբերի 31-ը, աղվես՝ նոյեմբերից հունվար՝ 2 հատ, 2017-18 թթ. ընթացքում որսի թուլտվություն ունեցողները կարող են որսալ մոխրագույն ագռավ, կաչաղակ, գայլ, շնագայլ և այլն։  Ամբողջությամբ՝ այստեղ