Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մատաղիսում՝ հանգստյան գոտի, Մարտակերտում՝ չրերի գործարան

Պաշտոնական
4-1

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 8-ին աշխատանքային այցովեղել է Մարտակերտի շրջանում՝ խորհրդակցություն հրավիրելով այգեգործության թեմայով և ծանոթանալովնորաբաց չրերի գործարանի ու հանգստյան գոտու պայմաններին: Կառավարության ղեկավարը, նախ,Մարտակերտ քաղաքում, շրջանի պատասխանատուների և մի շարք համայնքների ղեկավարներիմասնակցությամբ, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: Ա. Հարությունյանը նշել է, որ, հաշվիառնելով շրջանի բնակլիմայական բարենպաստ պայմանները, կառավարությունը խրախուսելու է բոլոր այնանհատներին, ովքեր կհիմնեն նռան այգիներ և դրանց ոռոգումը պարտադիր կիրականացնեն կաթիլայինեղանակով: «Այգեգործությամբ զբաղվող և, հատկապես, նռան նոր այգիներ հիմնող բոլոր անհատներըկառավարության կողմից կստանան աջակցություն՝ կաթիլային ոռոգման համակարգ տեղադրելու համար:Մարտակերտի շրջանում նռան այգիների հիմնման մեծ ծրագիր ենք նախատեսում, և առկա ջրայինպաշարները թույլ են տալիս միայն այս տարի տնկել մինչև 500 հա այգի: Հաջորդ տարվանից, ոռոգման ջրիխնդիրը լուծելու համար, պետական և բարեգործական միջոցներով ավելացնելու ենք արտեզյան ջրհորներիքանակը»,- ասել է վարչապետը և հավելել, որ հաշվի առնելով աշխարհում առկա նռան մեծ պահանջարկը՝կառավարությունն առաջիկայում աջակցելու է նաև վերամշակող գործարանների ստեղծմանը: Ա.Հարությունյանը խորհրդակցությունից հետո այցելել է Մարտակերտ քաղաքում գտնվող «Մարտակերտիբարիքներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության չրերի նորաբաց գործարան, որտեղծանոթացել է արդի տեխնոլոգիաներով զինված արտադրամասերի աշխատանքներին, արտադրվողտեսականուն և առաջիկա ծրագրերին: Պետական աջակցությամբ կառուցված գործարանում շուրջ 30 նորաշխատատեղ է բացվել՝ ամսական 120 հազար դրամ միջին աշխատավարձով: Այնուհետև Ա.Հարությունյանը ուղևորվել է շրջանի Մատաղիս համայնք, որտեղ ներկա է գտնվել Մատաղիսի ջրամբարիհարևանությամբ՝ ռուսաստանաբնակ գործարարի կողմից կառուցված հանգստյան գոտու բացմանհանդիսավոր արարողությանը: Վ արչապետը ծանոթացել է արդի պահանջներին համապատասխանկառուցված քոթեջների, ռեստորանի և մոտորանավակների ու ջրային ժամանցի այլ ծառայություններիպայմաններին: Կառավարության ղեկավարը կարևորել է նշված ներդրումային ծրագրերի իրականացումըհատկապես Մարտակերտի շրջանում՝ ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ ապրիլյանպատերազմից հետո սկսված վերազարթոնքի առումով: «Խորհրդանշական եմ համարում այս երկունախագծերի իրականացումը: Թե՛ Մարտակերտը և թե՛ Մատաղիսը ընդամենը մեկուկես տարի առաջգտնվում էին հակառակորդի ինտենսիվ հրետակոծության տակ: Բայց այսօր, ի լուր աշխարհի, հայտարարումենք, որ Մատաղիսում կարող է լավագույն հանգստյան գոտին լինել, իսկ Մարտակերտում՝ ժամանակակիցգործարան»,- ասել է կառավարության ղեկավարը:   ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերիբաժին