Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղական կյանք, գեղեցկուհիներ ու ծիսական արարողություններ՝ իրանական ցուցահանդեսում (տեսանյութ)

Մշակույթ
cucahandes-1

Ծիսական արարողություն, գյուղական կյանքի դրվագներ, արևելյան գեղեցկուհիներ, բնանկարներ. Նկարիչների միությունում բացվել է «Իրանական արվեստի հավերժություն» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդես։ Ավելի քան 50 աշխատանք է ներկայացվել, որից յուրաքանչյուրը մեկ հեղինակի գործ է՝ դասախոսների և ուսանողների աշխատանքներ։ «Գաղափարը իմ մոտ առաջացավ, երբ հասկացա, որ շատ լուսանկարիչների գործեր, որոնցից մի մասը իմ ուսանողներն են, այդպես էլ մնում են պահեստներում, և առաջարկեցի ցուցադրումներ կազմակերպել,- ասում է Թեհրանի Ազատ համալսարանի և Արվեստի ինստիտուտի դասախոս, ցուցադրության կազմակերպիչ Հոսեյն Սեյֆը,-  սկզբում մի քանի ցուցադրություն կազմակերպեցինք հենց Թեհրանում։ Հետո որոշեցի Հայաստան բերել։  Անցյալ տարի առաջին անգամ ներկայացանք։ Սա երկրորդ ցուցադրությունն է։ Մշակութային կապերը պետք է ամրապնդել և փոխադարձ նման ցուցադրություններ կազմակերպել։ Ձեր լուսանկարիչները ևս ցանկալի կլիներ ցուցադրվեին մեզ մոտ։ Միանշանակ, յուրաքանչյուր ազգի մշակույթը ներկայացնելու լավագույն միջոցը ցուցահանդեսն է»։   Ափսոսում է, որ անփորձության հետևանքով ճիշտ չի կազմակերպել PR –ը և ցուցադրության մասին ինֆորմացիան չի տարածվել։ Հուսով է, որ  մինչև ցուցադրության ավարտը նրանք, որոնք հետաքրքրված են, կհասցնեն այցելել։ Ցուցադրությունը կշարունակվի մինչև օգոստոսի 10-ը։