Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանն ահաբեկիչների բնօրրանին կտա 2 հնարավորություն (տեսանյութ)

Քաղաքականություն
RSIXX8wzaMA

Արդեն որերորդ անգամն է, ինչ Իրանի սահմանապահները կանխում են  Իրանի հյուսիս-արևմտյան ուղղությունից ինչ-որ խմբերի ներխուժման փորձերը։ Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն այսօր մեկնաբանելով այս փաստը, հիշեցրեց, որ Իրանի հյուսիս-արևմտյան մասի սահմանակիցներն են Թուրքիան, Իրաքը, Նախիջևանն ու Մեղրին, իսկ մայիս ամսին տեղի ունեցած ներխուժման ժամանակ իրանական Fars  գործակալությունը  բացահայտ նշել էր, որ ներխուժումը տեղի է ունեցել Թուրքիայի Ուրմիա նահանգից։  «Հունիս ամսին տեղի ունեցած ներխուժման ժամանակ նույն գործակալությունը բացահայտ նշեց, որ տեղի է ունեցել Իրաքի Քուրդիստանից, իսկ մյուս 3 ներխուժումների ժամանակ գործակալությունը  գրել է, որ այդ  փորձերը կատարվել են Արևմտյան Ադրբեջան նահանգի խորքերից, իսկ Արևմտյան Ադրբեջանին սահմանակից են Թուրքիան, Նախիջևանն ու  Հայաստանը»,- փորձագետը նշեց նաև, որ Իրանն այն երկիրն է, որը ահաբեկիչների բնօրրան դարձած երկրին կտա 2 հնարավորություն. կամ այդ երկիրն իր տարածքը պիտի մաքրի նմանատիպ խմբերից, կամ էլ Իրանը կներխուժի այդ երկրի տարածք ու կվերացնի այդ խմբավորումներին։ Ավելին՝ տեսանյութով