Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ներկայացվեց Պուլիցերյան մրցանակի արժանացած «Օզոնի օրագրությունը»

Մշակույթ
Mher-3

Պիտեր Բալաքյանի «Օզոնի օրագրությունը» թարգմանվել է հայերեն: Այդ գիրքն անցյալ տարի Ամերիկայում արժանացել է գրականության Պուլիցերյան մրցանակին: Նա երկրորդ ամերիկահայն է Վիլյամ Սարոյանից հետո, որն այդ մրցանակին արժանացավ «Ձեր կյանքի ժամանակը» դրամայից հետո։ Ըստ ամերիկահայ արձակագիր Հրանտ Մարգարյանի՝ հրաժարվեց՝ ասելով. «Ինչու՞ միայն այդ գործին տվիք Պուլիցերը, իմ բոլոր գործերը Պուլիցերին արժանի էին»: Նյու Ջերսիում ծնված Պիտեր Բալաքյանը ներկա չէր իր գրքի շնորհանդեսին: Հայերեն հրատարակությունն էլ շնորհանդեսին չկար: Հրանտ Մարգարյանը «Օզոնի օրագրությունը» ներկայացնում էր ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ: Հայազգի այս բանաստեղծը մինչեւ 14 տարեկանն իր ազգության հետ կապված երկվություն է ապրել:  «Տունեն դուրս ամերիկացի եւ հրեա, տունեն ներս՝ ամերիկացի եւ հայ: Այս երկվությունը Փիթերը մինչեւ 14 տարեկանը չգիտեր՝ հրեաները որքան հայ են, հայերը որքան հրեա են: Իր բոլոր ընկերները հրեա էին»: Եվ «Ճակատագրի սեւ շունը» վեպի հեղինակն սկսում է որոնել ինքն իրեն: Իր նախնիները նույնպես գրողներ էին, մեկը գրել է ցեղասպանության մասին, մյուսն ընկերություն է արել Սիամանթոյի հետ:  Փիթերի համար հեղաշրջում էր Հենրի Մորգենթաուի գիրքը հայերի ցեղասպանության մասին: Հենց դա էլ կողմնորոշեց նրան, թե ինչ ազգի ներկայացուցիչ համարի իրեն: Ժամանակի ընթացքում անգլերեն գրում է 7 բանաստեղծական գիրք եւ եւս 4 վիպական գործ՝ «Օզոնի օրագրությունը» նրա վերջին գիրքն է, որն սկսվում է ինքնության որոնումից։ Հրանտ Մարգարյանն ասում է, որ «Օզոնի օրագրությունը» բարդ գիրք է: Հեղինակն իրեն փնտրում է մինչեւ Ուրարտուի ժամանակները եւ առաջանում Նարեկացու միջոցով: Նրա գրքերը միշտ արժանացել են ամերիկյան մամուլի գնահատականին: Բոլորն էլ նկատել են ինքնության որոնումը, որով այդ մարդը դարձել է ամերիկյան գրականության դասական: Ի  դեպ, գրքի հայերեն հրատարակչության ժամկետները հայտնի չեն։