Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ դույլ ջուր՝ բակի ծառին. ավագանու անդամի կոչը

Հասարակություն
tree

Մեկ դույլ ջուր՝ բակի ծառին. այս կոչով է հանդես եկել ֆեյսբուքում Երևանի ավագանու Ելք խմբակցության անդամ Արայիմ Հարությունյանը։ «Վերջին օրերին շատ են բողոքները, որ ոռոգման ջուր չկա, և շենքերի հարակից պուրակների, ճանապարհների վրայի ծառերը չորանում են: Խոսել եմ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Սուրեն Մաքսապետյանի հետ, ով տեղեկացրեց, որ շոգերի հետ կապված ճնշումը խողովակներում ընկել է, ջուրը քիչ է: Այս պահին չխորանալով այն հարցում, որ ոչ շոգերի ժամանակ էլ ոռոգման խնդիրը լուրջ է, ուզում եմ առաջարկել հետևյալը. եթե առաջիկա շոգ օրերի ընթացքում յուրաքանչյուրս մեր տան, բնակարանի մոտի ծառերի արմատներին մեկ դույլ ջուր լցնենք, բոլոր ծառերը առոք-փառոք կանցկացնեն այս շոգ ամառը, ոչ մի ծառի կորուստ չենք ունենա: Մի՛ անտեսեք այս կոչս, առավելագույնս ՏԱՐԱԾԵ՛Ք, մարդկանց ներգրավե՛ք»: