Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Առանց Նաիրիտի Հայաստանը լրիվ կկործանվի». ակցիա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
nairit

Նաիրիտցիները փոխել են ակցիայի օրը: Գործադիր մարմնի  նիստի  օրվա փոխարեն նրանք այսօր էին  հավաքվել կառավարության շենքի մետ: Ըստ տեղեկությունների՝ Նաիրիտի ներդրողներն այստեղ են, գիշերը ժամանել են Հայաստան։ Կարինե Շահվերդյանին հույս է ներշնչում այն, որ կառավարությունը չի մերժել  եվրոպական հոլդինգի առաջարկը:  Նաիրիտցիները համոզված են՝   գործարանը վերագործարկելու համար անհրաժեշտ է միայն իշխանության ցանկությունը։ «Իրենց ձեռք չի տալիս, իրենց ձեռք էր տալիս միայն ալան-թալան լիներ, եւ իրենք օգտվեին այդ բարիքներից, թող պետությունը վերցնի իր ձեռքը եւ աշխատացնի, եկամտաբեր գործարան է։ Այդ գործարանը հո միայն կաուչուկ չի արտադրում, ժավել, կիր, սոսինձ: Սոսինձը Մալաթիայի շուկայում Թուրքիայից են բերում, ինչի՞»։ «Առանց Նաիրիտի Հայաստանը լրիվ կկործանվի: Նաիրիտի հետ կաշխատեն բազմաթիվ գործարաններ, որովհետեւ մեր գործարանի արտադրանքը օգտագործվել է եւ գյուղատնտեսության եւ  թեթեւ արդյունաբերության բոլոր բնագավառներում»։ Ըստ ակցիայի մասնակիցների՝  Նաիրիտի սնանկացմանը նպաստել է նաեւ այն հանգամանքը, որ որոշ պաշտոնյաններ շատ բարձր աշխատավարձ են ստացել։  Արդեն 7 տարի է քիմիական երբեմնի հսկան արտադրանք չի տալիս,  2015 թ  փետրվարին  1700 մարդ ազատվել էր աշխատանքից: Գործարանում աշխատում են միայն անվտանգության աշխատակիցները: