Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանամերձ համայնքներում բոլոր դասագրքերը կլինեն անվճար

Հասարակություն
40abfdd8bee8ba1cab1cf5f5f2483ed9

ՀՀ Նախագահի հանձնարարականի համաձայն`  2017-18 ուստարվանից Տավուշի, Գեղարքունիքի,  Վայոց ձորի, Արարատի   մարզերի սահմանամերձ համայնքների 1-12-րդ դասարանների սովորողներին դասագրքերը տրամադրվելու են անվճար: Անվճար դասագրքեր կտրամադրվեն Արարատի մարզի  Երասխի,Պարույր Սևակի, Տիգրանաշենի միջնակարգ դպրոցներին, Գեղարքունիքի մարզի  Ճամբարակի և Վահանի միջնակարգ դպրոցներին, Վայոց Ձորի  մարզի Խաչիկի, Խնձորուտի,  Նոր Ազնաբերդի, Բարձրունիի  միջնակարգ և  Սերսի հիմնական դպրոցներին, Տավուշի մարզի Նոյեմբերյանի պետական քոլեջին, Նոյեմբերյանի ավագ դպրոցին, Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցին, Բաղանիսի, Բարեկամավանի, Բերդավանի, Դովեղի, Կոթիի, Ոսկեպարի, Ոսկեվանի, Այգեհովիտի, Կայանի, Այգեձորի, Այգեպարի միջնակարգ, Արծվաբերդի  միջնակարգ և հիմնական, Բերքաբերի Ներքին Ծաղկավանի, Կողբի թիվ 1 և 2,  Մովսեսի, Ներքին Կարմիր աղբյուրի, Չինարիի, Չորաթանի, Պառավաքարի, Սարիգյուղի, Սևքարի, Վազաշենի, Վերին Կարմիր աղբյուրի, Ազատամուտի միջնակարգ, Կիրանցի հիմնական, Բերդի թիվ 1, 3 և 4 հիմնական և  ավագ դպրոցներին, Բերդի վարժարանին, Բերդի պետական քոլեջին:  Հիշեցնենք, որ  ՀՀ ԿԳ նախարարի 2017թ հուլիսի 27-ի 834-Ա/2 հրամանով հաստատվել է 2017-18 ուստարվա դասագրքերի ներդրումային գումարների չափը և տարրաական դասարանների բոլոր դասագրքերը հատկացվում են անվճար: ԿԳՆ