Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ շաբաթում՝ 1.3 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

Պաշտոնական
b43e14465adc2168f0cf8d12c7ed9e54

ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկվել 1.3 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 31.07.-04.08.2017թթ ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.33 մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել 1.3 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 9 որոշում 450 հազ. դրամի և հաշվարկվել է 867.75հազ.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝ Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված 1 դեպքի համար/ապօրինի հատվել է 3 ծառ/ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 172.5 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Լոռու տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության ԼՄՎ Թումանյանի բաժնի կողմից կազմված անտառխախտման արձանագրության հիման վրա /ապօրինի հատվել է 2 ծառ/ կայացրել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկել է 93.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժինը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսությունների մասնաճյուղերի կողմից կազմված արձանագրությունների հիման վրա կայացրել է 200.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկել է 453.75.հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Կոտայքի տարածքային բաժնի ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ծառահատման 1 դեպք: Իրավախախտը ենթարկվել է 50.0հազ.դրամի չափով վարչական տուգանքի և հաշվարկվել է 27.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Սյունիքի տարածքային բաժինը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մ/ճ–ի կողմից կազմված անտառխախտման արձանագրության հիման վրա /ապօրինի հատվել է 7 ծառ/ կայացրել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկել է 81.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված 1 դեպքի համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 40.5 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Փայտանյութի ապօրինի տեղափոխում Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում` 500.0հազ.դրամ գումարով և հաշվարկվել է 431.7հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս,որից` Տավուշի տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության բաժիններից ստացված արձանագրությունների հիման վրա 4 իրավախախտի նկատմամբ կայացրել է 400.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկել է 323.7հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի համար կայացվել է 100.0հազ.դրամ ընդհանուր գումարի 1 որոշում և հաշվարկվել է 108.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0հազ.դրամի, որից՝ Շիրակի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում: Երևանի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Մթնոլորտի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում` 150.0հազ.դրամի, որն է` Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 3 դեպքի համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում: Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման ռեժիմի խախտման համար Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 80.0հազ.դրամ գումարով, որն է` Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՕԱԿ ի կազմած արձանագրության հիման վրա մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել է 80.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում: Ընդհանուր առմամբ ԲՊՏ կիրառված նախկին պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.74մլն.դրամ գումար: Բնապահպանության նախարարություն