Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իրենց անասնական հանգստի համար թշնամու կամակատար հակահայեր միշտ էլ եղել են» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Tumanyan-3

Մեր պատմության ընթացքում, ավաղ, միշտ էլ եղել են ու կան Գարեգին Նժդեհի բնորոշմամբ՝ «... մի կտոր անսուրբ հացի և իրենց անասնական հանգստի համար արտաքին թշնամու կամակատար» հակահայեր: Հայ բոլշևիկների մեջ էլ ստոր դավաճանների պակաս չի եղել, որոնց ձեռքով  իրագործվեցին ստալինյան ռեժիմի ահաբեկություններն ու բռնադատումները: Հովհաննես Թումանյանի թանգարանի մուտքի բացօթյա տարածքում բացվել է խորհրդային տարիների բռնատիրության  զոհերին նվիրված «Խավարում» խորագրով ցուցադրությունը: «Մեր խնդիրը ոչ թե Լենինն էր, Ստալինը, Բերիան, Յագոդան կամ Եժովը, այլ էն հայ տականքները, որոնց ձեռքով իրականացվեց այս տեռորը: Այդ հինգերորդ շարասյան որոշների անունները կան գրված՝ Խաչիկ Մուղդուսի,  Ասքանազ Մռավյան, Նաիրի Զարյան, Գևորգ Աթարբեկյան...,-ասում է ցուցադրության կազմակերպիչ, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:-Ցավոք, ամեն ինչ կրկնվելու սովորություն ունի և ինչպես Թումանյանն էր ասում, մենք ներսից ենք պղծված և մինչև չբացահայտենք մեր ներսի տականքին, մենք այս արատավոր շրջանի մեջ ենք լինելու»։ Հովհաննես Թումանյանի չորս որդիները ևս դարձան Օսմանյան և բոլշևիկյան ռեժիմների զոհ: Արտավազդը սպանվեց Վանում՝ 1918-ին, իսկ Մուշեղը, Համլիկն ու Արեգը աքսորվեցին ու գնդակահարվեցին: Տիկին Թուխիկյանի խոսքով՝ այս ցուցադրության նպատակը տեղեկություն տալն է: Հաշվեհարդարը՝ նաև ինֆորմացիան է, որ պետք է փոխանցվի երիտասարդ սերնդին, իսկ մենք ունենք այսօր հրաշալի մի սերունդ, որը պետք է պայքարի հայրենիքի անկախության համար, պայքարի որևէ երկրի ուղարկած ծպտյալ գործակալների դեմ: Ցուցադրությունը կտևի մինչև աշնան վերջ: [caption id="attachment_1560215" align="alignnone" width="720"]Tumanyan 2 Հովհաննես Թումանյանի բռնադատված որդիները[/caption] brnadatvac1