Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բռնցքամարտ՝ Սևանի հանրային լողափում

Հասարակություն
IMG_20170803_112925

Օգոստոսի 2-3-ը  Մարտունիի հանրային լողափում տեղի է ունեցել «Սևանա լիճ2017» բռնցքամարտի հանրապետական կարգի  առաջնություն, որին մասնակցել են 200- ից ավել  մարզիկներ Մարտունիի, Երևանի Դինամո, Երևանի Էրեբունի,Արարատի, Աբովյանի, Վանաձորի, Ճամբարակի, Փարաքարի, Իջևանի, Վայքի ևԼիճքի մարզադպրոցններից։  Երկօրյա մրցումների արդյունքում Մարտունիի մարզադպրոցի հավաքականը թիմային հաշվարկում գրավել է 1-ին հորիզոնակը: Մրցաշարը, որը կազմակերպվել էր Մարտունու մարզադպրոցի մարզիչներ Գևորգ և Գագիկ Սարգսյանների կողմից, անցկացվում էր երկրորդ անգամ:  «Սևանա լիճ 2017» մրցաշարի ավարտին լավագույն բռնցքամարտիկները Մարտունիի մարզադպրոցի մարզիչ Վարդան Դավթյանի կողմից պարգևատրվել են հուշանվերներով, իսկ համայնքի ավագանիներ Տիգրան Ստեփանյանը, Վահագն Դավթյանը, Արմեն Մոսոյանը և Մարտունի համայնքի բնակիչ Արմեն Գասպարյանը մարզադպրոցին մարզական գույքով ապահովելու համար պարգևատրվել են շնորհակալագրերով և հուշանվերներով: Մրցաշարի բացման խոսքում Մարտունիի քաղաքապետ Արմեն Ավետիսյանը կարևորել է նմանատիպ մրցաշարերի անցկացումը համայնքային կյանքն ավելի ակտիվ դարձնելու և աճող սերնդի կոփման ու սպորտային դաստիարակության գործում: