Քանիե Ուեսթը 10 միլիոն դոլարի փոխհատուցում է պահանջում (տեսանյութ)
Քանիե Ուեսթը դատական գործ է հարուցել իր ապահովագրական ընկերության դեմ՝ պահանջելով մոտ 10 միլիոն դոլարի փոխհատուցում: Երգչի շրջագայությունը կազմակերպած «VERY GOOD TOURING» ընկերությունը տեղեկացրել է, որ անցած տարի Քանիեի «SAINT PABLO» շրջագայության դադարեցումից հետո ապահովագրական ընկերությունը չի վճարել իրենց հասանելիք գումարը: Հիշեցնենք, որ անցած տարի համերգի ընթացքում Քանիե Ուեսթը ցած գցեց խոսափողը և չեղյալ հայտարարեց ծրագրված ավելի քան 20 համերգները: Այդ ամենը հաջորդել էր դրանից մեկ շաբաթ առաջ նրա դադարեցրած մեկ այլ համերգին, երբ Ուեսթը տեղեկացել էր, որ Քիմ Քարդաշյանը Փարիզում կողոպուտի էր ենթարկվել: Համերգային շրջագայությունը դադարեցնելուց երկու օր հետո Քանիե Ուեսթը տեղափոխվել էր հոգեբուժարան, որտեղ նա 8 օր բուժօգնություն էր ստանում: