Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԵԴ-ն ստացել է Սարի թաղի ցուցարարների գանգատները. ՀՔԱՎԳ

Քաղաքականություն
միեդ

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը 2017 թ. հունիսի 16-ի և հուլիսի 12-ի գրություններով հայտնել է, որ Սարի թաղի ցուցարարներ Գագիկ Միքայելյանի ու Հովհաննես Ղազարյանի գանգատները ստացվել են ՄԻԵԴ-ում: Գանգատները Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել նրանց պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը: Գ. Միքայելյանն ու Հովհ. Ղազարյանը ձերբակալվել են 2016 թ. հուլիսին՝ ոստիկանների ուղղությամբ քարեր նետելու մեղադրանքով, ավելի ուշ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել է նրանց իրավունքների պաշտպանությունը: Շուրջ 10 ամիս կալանքի տակ մնալով՝ Գ. Միքայելյանը նախ 3 տարվա ազատազրկման է դատապարտվել, ապա ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի 2017 թ. մայիսի 5-ի որոշմամբ ազատ արձակվել դատարանի դահլիճից: Դատարանը նրան թույլ է տվել պատիժը կրել ազատության մեջ: Հովհ. Ղազարյանի գործով դատարանը դեռևս վճիռ չի կայացրել, նա ևս ամիսներ շարունակ գտնվել է կալանքի տակ, և միայն ՀՀ Վերաքննիչ դատարանի 2017 թ. փետրվարի 13-ի որոշմամբ ազատվել է կալանքից: Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատներով հիմնավորումներ են ներկայացվել այն մասին, որ Գ. Միքայելյանին ու Հովհ. Ղազարյանին կալանքի տակ պահելու ՀՀ դատարանների որոշումները պատշաճ կերպով հիմնավորված չեն եղել: Մասնավորապես,  խափանման միջոցը փոփոխելու և գրավ կիրառելու պաշտպանական կողմի միջնորդությունները դատարանները մերժել են՝ գտնելով, որ նրանք կարող են խուսափել քննությունից, և դրա համար չներկայացնելով որևէ հիմնավորում: Մինչդեռ ավելի ուշ նրանց նկատմամբ խափանման միջոց կալանքը ստորագրությամբ չհեռանալու ձևով փոխելու մասին  որոշումներով Վերաքննիչ քրեական դատարանը առաջնորդվել է հենց այն հանգամանքներով, որոնց մասին բազմիցս նշվել է պաշտպանական կողմի միջնորդություններում: Ավելին՝ այստեղ