Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միանվագ դրամական օգնություն՝ մանկատան շրջանավարտներին

Հասարակություն
Artem-Asatryan

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2017թ. օգոստոսի 3-ի հերթական նիստում հավանության է արժանացել մանկատան շրջանավարտներին միանվագ դրամական օգնության տրամադրման գործընթացի կանոնակարգման վերաբերյալ նախագիծը: Նախագծի համաձայն մանկատունը կաջակցի մանկատան սանին, մինչև իր 18 տարեկանը լրանալը, որևէ առևտրային բանկում բացելու իր անունով բանկային հաշիվ, ինչպես նաև կապահովի ՀՀկառավարության որոշմամբ սահմանված 50 000 դրամի չափով օգնության տրամադրման հայտ-պահանջագրի ներկայացումը նախարարություն: 2017թ. հունվարի 1-ից սոցիալական ծառայություններ տրամադրող հասարակական կազմակերպությունները պետական աջակցությամբ  իրականացվող ծրագրերում կարող են ընդգրկվել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով տվյալ սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը սոցիալական աջակցության բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնում հավաստագրելու դեպքում: Երեխաներին խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում վերոնշյալ հասարակական կազմակերպությունների կողմից սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման գործընթացի կազմակերպումը դեռևս ընթացքի մեջ է, ուստի գործառույթի իրականացումը կվերապահվի նաև մանկատանը:   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին