Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի վարչապետն այցելել է Հադրութ

Պաշտոնական
var

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 2-ին այցելել է Հադրութի շրջան և, շրջանի համայնքապետերի մասնակցությամբ, անցկացրել աշխատանքային խորհրդակցություն: Գործադիր իշխանության ղեկավարին ներկայացվել ենհացահատիկային մշակաբույսերի բերքահավաքիարդյունքները: Մասնավորապես, պատասխանատուպաշտոնյաները նշել են, որ տարին անբարենպաստ է եղել շրջանի հողօգտագործողների համար, քանի որ աշնանացանցանքսերի մի մասը տուժել է կարկուտից, ապա տեղումներիքանակը զգալիորեն ցածր է եղել տարեկան միջին նորմայից: Դրա հետևանքով, շուրջ 10 հազար հեկտար ցորենի և գարու մշակաբույսերի կատարած ցանքսից հնձվել է մոտ 25 հազար տոննա բերք: Վարչապետը նշել է, որ, չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, բերքահավաքի արդյունքները ցույց են տալիս, որ բոլոր այն հողօգտագործողներն, ովքեր հողի մշակումն իրականացրել են ագրոկանոնների համաձայն, անհամեմատավելի բարձր բերք են ստացել՝ անջրդի պայմաններում ապահովելով 45-50 ց բերք: «Տարիներ շարունակ հողի արդյունավետ մշակության համար մեր կողմից հնչեցվող կոչերին ու խորհուրդներին, ցավոք,դեռևս շատերը չեն հետևում: Բազմաթիվ օրինակներ ունենք, որ ովքեր պահպանում են հողի մշակման ագրոկանոնները, երաշխավորված բարձր բերք են ստանում, իսկ ովքեր շարունակում են անտարբեր լինել կանոնների նկատմամբ, ցածր ցուցանիշներ են ունենում»,- ասել է Ա. Հարությունյանը և կրկին հորդորել հետևել իրենց այն գործընկերների օրինակին, ովքեր արդեն լուրջ ձեռքբերումներ ունեն: Ամփոփելով բերքահավաքի արդյունքները՝ վարչապետը խոսելէ նաև աշնանացանի նախապատրաստական աշխատանքներիմասին՝ հետաքրքրվելով շրջանում առկա իրավիճակով ևկարևորելով աշխատանքների ժամանակին կազմակերպումը: Այս համատեքստում վարչապետի խոսքով՝ կառավարությունն առաջիկայում լուրջ ուշադրություն է դարձնելու նաև համայնքային հողերի մշակության հետ կապված հարցերին: Ա. Հարությունյանը, անդրադառնալով գյուղատնտեսության այլճյուղերի ներուժին, նաև նշել է, որ առաջիկա տարիներին Արցախում մեծ ուշադրություն է դարձվելու այգեգործությանը՝ հատկապես նռան նոր այգիների հիմնմանը: Վարչապետի խոսքով՝ կառավարությունը խրախուսելու է բոլոր այնանհատներին, ովքեր կհիմնեն նռան այգիներ և դրանցմշակումն ու ոռոգումը կիրականացնեն գյուղատնտեսության նախարարության պահանջներին համապատասխան: Գործադիր իշխանության ղեկավարը վերջում տեղեկացրել է ներկաներին, որ, աղքատության վերացման քաղաքականության շրջանակներում, առաջիկայում, որպես պիլոտային ծրագիր, հանրապետության շրջաններում սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվեն հավի ճտեր:   ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության ևհասարակայնության հետ կապերի բաժին