Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սասնա ծռերի անդամին հրելով հեռացրին դահլիճից (տեսանյութ)

Քաղաքականություն
sasnacrer2

Սասնա ծռերի 18 անդամների գործով դատական նիստին պաշտպանները դատավորին միջնորդություն ներկայացրին՝ ապահովել դահլիճից հեռացված 15 ամբաստանյալների ներկայությունը։ Հիշեցնենք, որ դատարանի ներս մտնելիս ոտքի չկանգնելու համար 15 անդմները հեռացվել են նիստերի դահլիճից։ Երբ դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ նրանց դատարանի դահլիճ բերելու, Սասնա ծռեր խմբի անդամ Արամ Մանուկյանն ասաց, որ իրենք ոչինչ չունեն անելու և հեռանում են։ Դատավորը նրան հորդորեց մնալ նիստերի դահլիճում, այնուհետեւ երբ Արամը չհամաձայնվեց, 10 ժամով հեռացվեց նիստերի դահլիճից։ Դահլիճում ներկա Հովհաննես Հարությունյանն էլ հայտարարեց, որ ինքնաբացարկի միջնորդություն ունի դատավորին, սակայն դատավորը թույլ չտվեց հայտարարություն կատարել և ուղեկցող ոստիկաններին կարգադրեց նրան եւս հեռացնել դահլիճից։ Ոստիկանները Հովհաննեսին հրելով հեռացրին դահլիճից։  Այս պահին ընդմիջում է։ Հիշեցնենք, որ դատավորը միայն Հովհաննես Հարությունյանի, Արամ  Մանուկյանի և Գևորգ Իրիցյանի ոտքի չկանգնելն էր համարել հարգելի՝ հաշվի առնելով, որ նրանք առողջական խնդիրներ ունեն։