Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աճուրդի է հանվում նախարարության շենքը

Քաղաքականություն
naxa

Տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը աճուրդի է դրվել: Նախագիծը կքննարկվի կառավարության վաղվա նիստում։ Առաջարկվում է Նալբանդյան փողոց 28 հասցեում գտնվող շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հանդիսացող հողամասն օտարել դասական աճուրդով: Նախագիծը կներկայացնի ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը։ Գույքի գնահատված արժեքը կազմում է 13 223 400 652 ՀՀ դրամ, գնորդը պարտավոր է վճարել նաև հողամասի բաժնային մասի կադաստրային արժեքը` 151 239 348 ՀՀ դրամ: