Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդգես Գասպարին՝ քկհ-ներում թմրանյութի շրջանառության, տիրող բարքերի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
gaspari1

Ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր պառկել է  Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մուտքի դիմաց : Նա պահանջում էր  օմբուդսմենից՝ ավելի շատ ուշադրություն դարձնել ՔԿՀ-ներում տիրող  բարքերին. «Փաստացիորեն կալանավայրերը ղեկավարում են զոն նայողները եւ ոչ թե ադմինիստրացիոն վարչակազմը: Դրա հետեւանքներն այն են, որ քրեական օրենքներն են այնտեղ են գործում, չգրված օրենքները, այն է՝ օբշյակի մուծում 50-70 հազար դրամ, 2008 թվականին 5000-10 հազար էր։ Թմրանյութերի շրջանառություն կա այնտեղ, որը բերում է միլիոնավոր դոլարների եկամուտներ, որը քրեական աշխարհի եւ գործող իշխանության մեջ է կիսվում»: Գասպարին պնդում է, որ ՄԻՊ- ը չի օգտագործում իր բոլոր հնարավորությունները՝  հարցերին լուծում տալու համար: ՄԻՊ  գրասենյակի աշխատակիցները  լսեցին  Գասպարիի բողոքը, բայց անմիջապես լուծում տալ դրան, պնդում են, չեն կարող: ՄԻՊ աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում եւ  ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրաչյա Պալյանը մեկնաբանում է. «Դա իր սուբյեկտիվ կարծիքն է , բայց որեւէ հարցի ընթացակարգի վերաբերյալ  որեւէ բան  սկսելուց առաջ մեզ պետք է ներկայացնեն կոնկրետ որեւէ փաստ, որը պետք է դիտարկվի իրավական շրջանակում , այնուհետեւ գնահատական տրվի՝   համապատասխանում է դա իրականությանը, թե ոչ»: «Սասնա Ծռերի» անդամ Վարդան Գերավետյանը 12 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ; Նրա բարձրաձայնած խնդիրները նույնպես մտահոգել են Վարդգես Գասպարիին: Նա պահանջում է, որ պաշտպանի գրասենյակը հետեւողական լինի: Հիշեցնենք, Վարդան Գերավետյանը պահանջում է, որ Սասնա ծռերի անդամներին, Գևորգ Սաֆարյանին, Շանթ Հարությունյանին և ընկերներին ճանաչել քաղբանտարկյալ, նրանց պահել առանձին խցերում։ Ավելի ուշ ՄԻՊ գրասենյակը հայտնեց, որ այցելել են հացադուլ հայտարարած Վարդան Գերավետյանի և Տիգրան Մանուկյանի հետ:Վարդան Գերավետյանը, հացադուլով պայմանավորված, հրաժարվել է ընդունել բժշկի նշանակած դեղամիջոցը, իսկ Տիգրան Մանուկյանն առողջության հետ կապված գանգատներ չի ներկայացրել: Աշխատակազմի մասնագետներն ուսումնասիրել են նաև նրանց բժշկական փաստաթղթերը և պահման վայրի պայմանները: