Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրիաս Ղուկասյանի գործով առաջին նիստը հետաձգվեց (տեսանյութ)

Քաղաքականություն
andrias

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով դատական առաջին նիստը։ Դատավոր Վարդան Գրիգորյանը  ցավակցեց Անդրիաս Ղուկասյանին՝ հոր մահվան կապակցությամբ։ Հայտարարվեց, որ Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը հանրապետությունում չէ, և նիստը հետաձգվեց: