Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու հանկարծ վարչապետը որոշեց զբաղվել մարդու իրավունքներով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled-collaged

Այսօր Կարեն Կարապետյանն ասել է, որ կառավարությունը հաստատել է մարդու իրավունքների նոր ռազմավարության գործողությունների ծրագիրը: Արդեն կա համակարգող խորհուրդ, որին քաղաքացիական հասարակությունը կմասնակցի քննարկումների մակարդակով: Կառավարությունը ոչ թե իր հայտարարությամբ պետք է կարեւորի մարդու իրավունքները Հայաստանում, այլ Սահմանադրությունն է կարեւորոողը,-ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Վարչապետը պետք է բարի լինի կատարել Սահմանադրության պահանջը. «Կներեք, կարող է մի քիչ կոպիտ հնչի, բայց դու ո՞վ ես, որ չանես էլ»: Արթուր Սաքունցը պետք է հիասթափեցնի վարչապետին՝ վերջինս կամ տեղյակ չէ, կամ գիտակցաբար լռում է այն մասին, որ մինչեւ մարդու իրավունքների ռազմավարության նոր ծրագիրը, եւս մեկն էլ կար մինչեւ 2016-ը, որի կատարումն այդպես էլ չի գնահատվել: Ո՞վ պետք է պատասխան տա Գեւորգ Սաֆարյանի ձերբակալության, Էլեկտրիկ Երեւանի օրերի բռնությունների, լրագրողների ջարդերի, Սասնա ծռերի դատավարության ժամանակ դատարանի դահլիճում խմբի անդամներին ծեծելու համար. «Հիշեցնեմ նաեւ տնօրենների ներգրավումը ընտրական պրոցեսներում, որը խոսում է հենց նրանց իրավունքների խախտման մասին»: Արթուր Սաքունցը հարցնում է՝ ինչպե՞ս է Հայաստանում հնարավոր խոսել մարդու իրավունքների հանդեպ պարտավորության մասին, երբ քաղաքացին իշխանության ձեւավորման մեջ մասնակցություն չունի. «Վարչապետի այդ խոսքը այդ վերաբերմունքը մարդու իրավունքների խնդիրներին, ցույց է տալիս, որ Սահմանադրությունն իրապես իրենց համար կարեւոր փաստաթուղթ չէ»: Քաղաքացիական հասարակությունն ակտիվ էր մարդու իրավունքների ռազմավարության նոր ծրագրի վերաբերյալ իր առաջարկություններում. «105 առաջարկներից կառավարությունն ընդունել է ընդամենը 5-ը, ընդ որում այդ 5-ն էլ ոչ թե ամբողջությամբ, այլ մասնակի»: Արթուր Սաքունցը գիտի, թե ինչու է վարչապետը մարդու իրավունքների առումով խայտառակ վիճակում գտնվող Հայաստանում խոսում մարդու իրավունքները կարեւորելու մասին. «Նոյեմբերին սպասվող ԵՄ հետ համաձայնագրի ստորագրումը, որը զուտ համաձայնագիր չէ, այլ ֆինանսական լուրջ ներդրումների մասին է խոսքը, իսկ մենք գիտենք, այդ իմաստով իշխանությունը լուրջ խնդիրներ ունի»: Քաղաքացիական հասարակությունը թույլ չի տա, որ Հանրապետական իշխանությունը մարդու իրավունքների իմիտացիոն պաշտպանությամբ շփոթեցնի միջազգային կառույցներին: Մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային եւ համակարգային բնույթ: Ավելին՝ տեսանյութով