Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ անենք, հելնենք մա՞րդ սպանենք. բողոք կոյուղու պատճառով (տեսանյութ)

Հասարակություն
koyuxi-1

Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակչները պատրաստվում են փակել 9-րդ զանգվածից 7-րդ զանգված տանող ճանապարհը համայնքի ձորում գոյացած ճահճի եւ գարշահոտության պատճառով։ Ճահիճն, ըստ բնակիչների, գոյացել է վերջին մեկ տարվա ընթացքում, այն իր հետ բերել է նորքեցիներին այնքան խորթ մոծակներին։ Նորքի 7-րդ, 8-րդ եւ 9-րդ զանգվածներում ապրող բնակիչներն ասում են, որ ամռան շոգին երեկոյան չեն կարողանում բացել լուսամուտները, իմաստ էլ չունի՝ մաքուր օդի փոխարեն ճահճի գարշահոտն է լցվում տուն: Դիմել են բազմաթիվ ծառայությունների, ոչ մեկի գործը չէ. «Տո էլ թաղապետարան, էլ թեժ գիծ, քաղաքապետարան, որտեղ զանգում ես, ասում են էդ իմ գործը չի»։ Բնակիչներն ասում են՝ մի քանի խողովակի հարց է, թող թաղապետարանը կամ քաղաքապետարանը բերեն եւ ապահովեն կեղտաջրերի հոսքը դեպի համապատասխան կայան: Նկարահանման պահին հենց ասֆալտի տակից պայթել էր այս թաղամասի կոյուղատար խողովակներից մեկը: Այս թաղամասը գարշահոտության պակասից առայժմ չի բողոքի: Նոր Նորքի վարչական շրջանի աշխատակազմից հաստատում են, որ ճահճի մասին ահազանգը բազմաթիվ անգամ են ստացել։ Ճահճին մերձ ապրողները նոր խոստումներ լսելուն պատրաստ չեն, նրանք լավ են հիշում, թե ընտրությունների ժամանակ պատգամավորության թեկնածուներն ինչպես էին իրենց կոտորում կոյուղուն վերաբերող մի հարցի լուծմանը մասնակցելու համար. «Միհրան Պողոսյանն էր, չգիտեմ, էն Տարոնի աներձագն էր, կռիվ էին անում, թե ով վերցնի ֆինանսավորի»: Այդ օրից թաղամասը սպասում է իր ընտրյալներին թե Ազգային Ժողովից, թե քաղաքապետարանից եւ թե թաղապետարանից: Բնակիչներն ասում են՝ այս հոտը նրանց կօգնի շատ արագ գտնել մեզ: Ավելին՝ տեսանյութով