Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շիրակում ցորենի ամբարները կիսադատարկ կլինեն (տեսանյութ)

Մարզեր
1

Շիրակում մի քանի օր է, ինչ սկսվել է ցորենի քաղը, սակայն արդեն պարզ է, որ հացի շտեմարան Շիրակում այս տարի ցորենի ամբարները կիսադատարկ կլինեն: Արևիկը 450-500 հեկտար ցանքատարածություն ունի: Շուրջ 350 հեկտար ցորեն էին ցանել: Բերքից գյուղացիները դժգոհ են: Եղանակն անբարեհաճ գտնվեց: Երաշտը չթողեց, որ սպասելիքներն արդարանան: Նույն վիճակում են նաև ազատանցիները: Գյուղացիները հաշվարկել են, որ ստացված բերքով ծախսերն էլ փակել չեն կարողանա: Արևիկում որոշ արտեր առանց հնձելու կմնան: ՑԱՅԳ ՀԸ տեսանյութը