Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրակոցներ արձակողը Արմավիրի մարզից է. համայնքապետ

Կարևոր լուրեր Հասարակություն
sgo

Շամիրամ գյուղում արձակված  կրակոցների հետեւանքով  զոհված 3 եւ վիրավորված 5 անձինք հոգեհացի են նստած եղել: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Շամիրամի համայնքապետ Մրազ Բրոյանը: Նրա խոսքերով՝  հոգեհացի սրահը գտնում է գերեզմանատան տարածքում: Թե որն է եղել կրակոցների պատճառը,  համայնքապետը չգիտի, միայն գիտի, որ կրակոցներ արձակողը Արմավիրի մարզից է:  Ըստ ոստիկանության տեղեկատվության՝  կասկածյալը օգտագործվել է «Սայգա» տեսակի, օրինական գրանցված որսորդական հրացան: Նախնական տվյալներով` հանցագործությունը կատարվել է կենցաղային հողի վրա: