Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ» ՄԱՏՆԱՀԵՏՔ ԿՎԵՐՑՆԵՆ

Հասարակություն

2006 թ. նոյեմբերի 1-ից «Զվարթնոց» օդանավակայանում գործելու է նոր սահմանված անվտանգության վճար, որը գանձվելու է յուրաքանչյուր մեկնող, տարանցիկ եւ ժամանող ուղեւորների հաշվարկով՝ 2 եվրոյի չափով:

Ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված՝ ԻԿԱՕ-ն եւ մյուս միջազգային ավիացիոն կազմակերպությունները օդանավակայաններին առաջարկել են կիրառել ուղեւորների եւ օդանավերի անվտանգության ապահովման նոր տեխնոլոգիաներ,- նշվում է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության մեջ:

Մասնավորապես՝ ուղեւորների նույնականացման նպատակով նոյեմբերի 1-ից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կիրառվելու են մատնահետքեր կարդացող նոր սարքեր: