Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթել է Կենտրոնի շախմատի թիմը

Հասարակություն
chess-4

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2017թ. համայնքային բակային մրցաշարում հաղթողի կոչման համար պայքարում էին մայրաքաղաքի վարչական շրջանների շախմատի թիմերը: «Շախմատային Երևան» անվանմամբ մրցաշարի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Կենտրոն վարչական շրջանի, իսկ երկրորդ և երրորդ հորիզոնականները՝ Ավան և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների թիմերը: Հաղթող թիմերի անդամները պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային մրցաշարի 8 մարզաձևերում թիմային ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով: