«Ղարաբաղում գենդերային հավասարությունը երբեք թեմա չի դառնա» (տեսանյութ)

Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում Մարիամ Աստվածածնի եւ փոքրիկ Հիսուսի սրբապատկերը նոր խնդիրներ է առաջադրում մարդաբանությանը: Այս նկարում Մարիամի մարմինը շատ երկար է, նույնքան երկար է ձախ ձեռքը:

Mariam Astvatsatsin

«Մենք ենք մեր սարերը» քանդակը Լեռնային Ղարաբաղի ամենահայտնի ստեղծագործությունն է: Ավելի հայտնի է որպես «Դեդոյի եւ Բաբոյի» արձան: Այս կոթողում կնոջ բերանը փակ է՝ դա խորհրդանշում է խոնարհություն:

 

Պատմության թանգարանի տնօրենն ասում է, որ Ղարաբաղում գենդերային հավասարությունը երբեք թեմա չի դառնա: Կինը տան մեջ տեր ու տնօրեն է մինչեւ տղամարդու տուն մտնելը. «Բայց որ ապան գալիս ա, ինքը բոլորին ասում ա՝ սուս, ապան եկել ա, վսյո, լռություն ա»:

Փոխարենը Շուշիի պատկերասրահում կարելի է  տեսնել բոլորովին մերկ կանանց պատկերներ: Այս սրահը մարդաշատությամբ աչքի չի ընկնում:

merk kanayq

Ֆիզուլիից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող Տող գյուղը հակասական այս հողի մասին շատ բան է պատմում՝ այստեղ ապահովագրությունն իրականացնում են մի կիսաավերակի մեջ:

Appa

Ավելի շատ բան չեն ասում այս դարպասները: Մինչդեռ նրանց ներսում է արտադրվում Ղարաբաղի հռչակավոր «Կատարո» գինին: Տնօրենն ասում է՝ որ Կատարոն նյարդայնության արդյունք է, խաղողը 65 դրամով էին մթերում, մենք էլ ջղայնացանք, սկսեցինք ինքներս սարքել: 65 դրամը սուտ գին է խաղողի համար: Տողում հիշատակի հավերժացման իրենց եղանակն ունեն՝ գյուղ մտնող ամեն մարդ պետք է իմանա, որ Վրեժը եւ Արմենչոն մահացել են ծաղկուն հասակում:

Armencho Vrej

Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցի առեւտրային ցուցանակները ցույց են տալիս ղարաբաղցի առեւտրականի հավատարմությունը օտար լեզվին՝ ինքը պատրաստ է օտար բառը ներկայացնել հայերեն, բայց առանց թարգմանելու:

Xazyayushka nash dom

Սակայն այս հավատարմությունը միայն ռուսերեն բառերին չի վերաբերում: Այս խանութի տերը հրաժարվել է թարգմանել «Առյուծները»:

Lions

Արցախի ամենատեսարժան վայրը՝ Հունոտի կիրճի այս հատվածն այսօր էլ ռուսերեն հնչեղ անուն ունի՝ Զոնտիկներ: Լեզվական այս մեծահոգության փոքրիկ ակնարկ է այս տուփը, որը հիշեցնում է, որ Արցախում «Օսմանյան կոշիկ» ֆիրմայի կոշիկներ են վաճառվել: Դրանց տուփը այսօր էլ չի կորցրել իր նշանակությունը արցախցի առեւտրականի կյանքում:

Osmanli shoes