Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իրենց արածն է, ես ի՞նչ կապ ունեմ». Սամվել Բաբայան (տեսանյութ)

Քաղաքականություն
samvel-babayan

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով դատական առաջին նիստին այսօր դատավոր Արշակ Վարդանյանը ճշտեց ամբաստանյալների ինքնությունը, այնուհետ Սամվել Բաբայանից հետաքրքրվեց, թե նա նախկինում դատապարտված եղե՞լ է, թե ոչ և արդյո՞ք ներմամբ ազատ է արձակվել։ Սամվել Բաբայանը նշեց, որ ոնց ուզում են՝ կարող են ձևակերպել. «Այսօր որ ստեղ նստած եմ, իրենց արածն է, ես ի՞նչ կապ ունեմ»։ Սամվել Բաբայանը նաև նշեց, որ ինքը ներմամբ ազատ չի արձակվել նախկինում, այլ՝ իր առողջական խնդիրներով պայմանավորված։ Հիշեցնենք, խոսքը ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի մեջ մեղադրվելու գործի մասին է։ Այսօրվա դատական նիստին պաշտպաններից Վիկտորյա Կիրակոսյանը չէր ներկայացել դատարան։ Նա գտնվում էր արձակուրդում։ Պաշտպաններից Սանասար Գաբրիելյանը միջնորդեց հաջորդ դատական նիստը նշանակել օգոսոտսի 28-ին, ինչն առաջացրեց Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի դժգոհությունը։ «Մեզ չեք հարցնում՝ ձեռք տալի՞ս է, թե ոչ, անմեղ մարդուն բռնել-գցել եք կամեռը, մի հատ էլ ուզում եք օգոստոսի 28-ին նիստ նշանակել»,- ասաց Սամվել Բաբայանը, իսկ Սանասար Գաբրիելյանն ավելացրեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը «սարքված է»։ Այսօրվա դատական նիստից հետո Սամվել Բաբայանը մոտեցավ մեղադրող դատախազին և զրուցեց նրա հետ։   ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ձերբակալվել է Հայաստան «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ներմուծելու փաստի առթիվ հարուցված գործի շրջանակներում։ Վերաքննիչ քրեական դատարանը կալանքի վերանայման հայցը մերժել է: