Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀ իշխանությունները հաշվետվողականություն չեն ապահովել հուլիսյան դեպքերից հետո»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
1115938_orig

Հայաստանի իշխանությունները չեն կարողացել ապահովել լիարժեք հաշվետվողականություն անցյալ տարի լրագրողների և հիմնականում խաղաղ ցուցարարների դեմ ոստիկանության բռնությունների վերաբերյալ: Այս մասին գրում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը՝ անդրադառնալով անցյալ հուլիսի դեպքերին Սարի թաղում։  «Հանրության վստահությունը ոստիկանության և արդարադատության համակարգի նկատմամբ խաթարված է, և դա վերականգնելու համար հաշվետվողականությունը չափազանց կարևոր է»,- նշում է Human Rights Watch-ի Հարավային Կովկասի տնօրեն Գիորգի Գոգիան: Հուլիսի 29-ի բողոքի ցույցի ժամանակ, որն անցկացվում էր գրավված ոստիկանական բաժանմունքի հարևանությամբ, ոստիկաններն օգտագործեցին լուսաձայնային նռնակներ՝ խաղաղ ցուցարարների ուղղությամբ՝ որոշ ցուցարարների և լրագրողների հասցնելով առաջին և երկրորդ կարգի այրվածքներ և բեկորային վնասվածքներ: Ոստիկանությունը պատշաճ կերպով չէր նախազգուշացրել և չէր փորձել կիրառել ավելի մեղմ միջոցներ ցույցը ցրելու համար: Ոստիկանները և քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, որոնք գործում էին ոստիկանների հետ միասին, հարձակվեցին ցուցարարների և որոշ լրագրողների վրա՝ հարվածներ հասցնելով և ծեծելով նրանց փայտե և երկաթե մահակներով: Human Right Watch-ը նշում է, որ իշխանություններն անմիջապես հետաքննություն սկսեցին ոստիկանության լիազորությունների չարաշահման դեպքերի առիթով, սակայն ոչ բոլորը պատասխանատվության ենթարկվեցին: Ոչ մի քրեական գործ չհարուցվեց որևէ իրավապահի նկատմամբ: Որոշ ոստիկաններ միայն ազատվեցին աշխատանքից: 2016 թվականի օգոստոսին իշխանությունները պաշտոնից ազատեցին Երևանի ոստիկանապետին «ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնի հարձակումները կանխել չկարողանալու» համար և առնվազն 17 ոստիկաններ ստացան նկատողություն կամ ժամանակավորապես հեռացվեցին պաշտոնից: Ինչպես նաև Ոստիկանությունից մի քանի գործեր ուղարկվեցին Հատուկ քննչական ծառայություն: Ավելին՝ այստեղ