Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սա վարչախմբի դատավարությունը պետք  է լիներ. Ալեք Ենիգոմշյան

Քաղաքականություն
enigomshyan

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ  Ալեք Ենիգոմշյանը համոզվել է՝ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների, ինչպես նաեւ «Սասնա ծռեր»-ի գործով իշխանությունների կողմից   դատական գործընթացը իր բովանդակությունից զրկելն է: «Մենք գիտենք, որ իսկական բովանդակային գործընթաց չի լինելու այն առումով,  որ լինի իսկական դատաքննություն եւ արդար դատավճիռ»,- ասաց նա : «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամն  անգամ ակնկալիք չունի արդար դատաքննության՝ համարելով, որ  վճիռն արդեն  գրված է։ «Այս դատական գործընթացը ոչ թե պետք է լիներ տղաների դատավարությունը՝ չգործած մեղքերի համար, այլ վարչախմբի դատավարությունը: Այնինչ փորձվում է վարչախմբի եւ նրանց դատական ներկայացուցիչների կողմից  այդ հնարավորությունից զրկել»: Դատավարությունն,   ըստ Ալեք Ենիգոմշյանի,  այնպիսի  հունով պետք է ընթանար,  որ Ժիրայր Սեֆիլյանը եւ մյուսները կարողանային ապացուցել իրենց անմեղությունը, իսկ Սասնա ծռերն էլ՝  իրենց արարքի  շարժառիթները: