Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում ֆիլմը շահութաբեր բիզնեսի պետք է վերածել. ամերիկահայ կինոպրոդյուսեր (տեսանյութ)

Մշակույթ
KINO-3

Ֆիլմը պետք է ճակատագիր ունենա, մրցունակ լինի, ոչ միայն որպես ազգային արժեք դիտարկվի, այլ՝ համամարդկային, շահավետ լինի թե գեղարվեստական և թե ֆինանսական առումով, տարածվի, վաճառվի և ոչ միայն փառատոնային հաջողություն գրանցի: Մշակույթի նախարարը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանը և նորանշանակ գեղարվեստական ղեկավար, ֆիլմ-հանձնակատար Արսեն Բաղդասարյանն այսօր ներկայացրեցին Հայաստանում կինոարտադրության զարգացման ծրագրի հիմնական ուղղվածությունը:  «Կինոարտադրողի նպատակը նա է, որ իր ֆիլմը տարածվի ու ճանաչվի աշխարհում, և եթե «դիսթրիբյուշնը» չենք կարողանում ճիշտ իրականացնել, դա խնդիր է դառնում: Վերջին տասը տարվա մեր կինոյի պատմությունը ցավոք դա է», -ասում է նորանշանակ ֆիլմ- հանձնակատարը: Հարցին, թե վերջին տասը տարիների ֆիլմերի գեղարվեստական արժեքի մասին ինչ կարծիք ունի, պատասխանեց, որ չի եկել այստեղ կարծիք հայտնելու, թե որն է որակով կինո, որը՝ ոչ։ «Ես ավելի շատ կենտրոնանում եմ իմ գործի վրա, այն է՝ բոլոր պայմանները ստեղծել, որ արտադրողը կարողանա իր գործը իրականացնի շատ հեշտ»,- ասում է նորանշանակ գեղարվեստական ղեկավարը,  որն ի դեպ, ծնունդով Երևանից է,  ութ տարեկանից ապրում է Լոս-Անջելեսում, կինոպրոդյուսեր է, Հոլիվուդում  ֆիլմ է արտադրել անգամ Տարանտինոյի հետ: Շուտով այս ամենը իր հիմնավորումը կգտնի կինոյի մասին նոր օրենքի մեջ, որ խոստանում է նոր կառուցվածք, արտադրող - ներդրողներ նոր հարաբերություն: Մնում է լավ նախագծեր ներկայացնեն, ու կինոն կդառնա շահութաբեր ոլորտ: