«Ժամանակին հաղթել ենք առանց զենքի, հիմա ինչո՞ւ պետք է զիջենք» (տեսանյութ)

Արցախի Տող գյուղի բնակիչները դեմ են ազատագրված տարածքները վերադարձնելուն։

«Ֆիզուլին, որ իրանք պահանջում են, գտնվում ա շատ մոտիկ մեզանից, ժամանակին այնտեղից ռմբակոծում էին Տող գյուղը: Եթե Ֆիզուլին պիտի փոխզիջենք, ի՞նչ ենք տեղը ստանում: -Անկախություն: -Բայց տալի՞ս են: -Եթե տան կհամաձայնվեք: -Չէ: Շատ մոտիկ ա, ի՞նչ գիտենք, 10 տարուց հետո ի՞նչ ա լինելու, էդ նույն ադրբեջանցին չի՞ լինելու, թե փոխվելու՞ ա, կի՞րթ ա դառնալու»:

Արցախցին, ըստ Տող գյուղի հնագիտական արգելոցի աշխատակցի, պատրաստ է եւս 25 տարի մնալ չճանաչված պետության կարգավիճակում, միայն թե ոչ մի թիզ հող չզիջի ադրբեջանցիներին: Ինքը մի քանի շաբաթ առաջ լսել է Սերժ Սարգսյանի հավաստիացումը, որ բանակցությունների ճանապարհով Հայաստանը պատրաստ է զիջել որոշ տարածքներ: Նոր զոհերին էլ են պատրաստ. «Մեր հայրերը կռվել են ինչի՞ համար՝ որ գնանք փոխզիջումների՞: Ես վստահ չեմ, որ փոխզիջումները մեզ ապահով կդարձնեն»:

Artsakh 2

Ասում է, որ ժամանակին ադրբեջանցիներին հաղթել են գրեթե առանց զենքի: Հիմա իրենք բավարար քանակի զենքեր ունեն, ինչու՞ պետք է այն ժամանակ գրավեին, հիմա զիջեն. «Էդ ռեսուրսը ունենք, ինչի՞ չպայքարենք, ինչքա՞ն գնանք փոխզիջումների: Արեւմտյան Հայաստանն էլ փոխզիջումների տարան»:

Նա վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունն էլ պատրաստ չէ Ադրբեջանին տարածք վերադարձնել: Այդ դեպքում ինչու՞ է Մինսկի խումբը հանդիպում Բակո Սահակյանի հետ. «Բանակցությունները տանում ենք, որպեսզի մի քիչ անդորր պահպանենք: -Բանակցությունները նրա համար են, որպեսզի չկրակեն»:

Artsakh 3

Տողեցին ոչինչ չի ուզում լսել Ղարաբաղի բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքները վերադարձնելու մասին.

Թե ինչպես պետք է լուծվի Արցախի հարցը, Ալեքսանդր Եգանյան կարծիքով նախ պետք է հարցնեն Ղարաբաղի կարծիքը: Բանակցող ղեկավարների անկեղծությանը ինքը չի հավատում։