Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1 օրում՝ 11 պատահար, 4 զոհ

Կարևոր լուրեր Հասարակություն
7004cc36d9e15d15477a03b7a7ff3297

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 27-ից 28-ը հանրապետությունում արձանագրված սպանության 1 դեպքը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 15-ը: Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք: Բացահայտվել է գողության 7, խարդախության 4, յուրացման 1 և կաշառակերության 2 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՀՀ ոստիկանություն