Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների դատական նիստը՝ մեկ ամբաստանյալով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
shengavit

Երևանի Շենգավիթի դատարանում ընթացող՝ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստից առաջ պաշտպաններից Նինա Կարապետյանցը կրկին չկարողացավ մտնել նիստերի դահլիճ, քանի որ կարգադրիչները պահանջել էին պայուսակից հանել մետաղական իրերը, իսկ փաստաբանը հրաժարվել էր։ Դատական նիստը մեկնարկեց՝ մեկ ամբաստանյալով։ Մյուս 6-ը դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու՝ ոտքի չկանգնելու համար հեռացվել են նիստերի դահլիճից։ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ պատշաճ կարգով ծանուցված է եղել Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը, սակայն դատարանին գրություն է ուղարկել և նշել, որ մարզում նիստ ունի նշանակված, ուստի չի կարող ներկայանալ։ Դատավորը տեղեկացրեց, որ որոշ փաստաբանների գրոծողություններ միտված են նիստերը խափանելուն ու կոչ արեց պատշաճ կերպով ներկայանալ դատարան։ Դատավորը միաժամանակ տեղեկացրեց, որ գրություն է ստացել դատական կարգադրիչներից, ըստ որի՝ փաստաբաններից Նինա Կարապետյանցը հրաժարվելէ  զննության ենթարկվել։Դատավորը հեռացել է  խորհրդակցական սենյակ՝ փաստաբան Նինա Կարապետյանցի նկատմամբ որոշում կայացնելու համար։