Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործարկվել է «Հանրային պաշտպանի գրասենյակ» ծրագիրը

Պաշտոնական
9431ae9fba0ae5b1ebfca88648bc4f7a

2016 թվականին ամբողջ ծավալով գործարկվել և արդեն իսկ անխափան գործում է «Հանրային պաշտպանի գրասենյակ» էլեկտրոնային ծրագիրը: Էլեկտրոնային հանրային պաշտպանի  ծրագրի  մշակումն ու ներդրումն իրականացվել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության (ABA ROLI) և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Ծրագրի նպատակն է հեշտացնել, կենտրոնացնել և առավելագույնս արդյունավետ դարձնել ՀՊԳ գործունեությունը: Այն իրենից ներկայացնում է ՀՊԳ էլեկտրոնային կառավարման համակարգ, որն ունի ՀՊԳ գործունեության ընթացքում կիրառված փաստաթղթերի արխիվացման և հաշվետվությունների ավտոմատ գեներացման հնարավորություններ: «Էլեկտրոնային հանրային պաշտպան ծրագիրը հանրային պաշտպաններին հնարավորություն Է տալիս, չգտնվելով աշխատավայրում, կատարել իրենց աշխատանքային որոշ գործառույթներ: Այն ամբողջական տեղեկատվական բազա է, որը թարմացվում է յուրաքանչյուր պահի: Ծրագրով ներդրված է մոդուլները հնարավորություն են տալիս բարձրացնել հանրային պաշտպանի գրասենյակի կողմից տրամադրվող անվճար իրավաբանական օգնության որակը, հաշվի առնելով համակարգի հետևյալ գործառույթները՝

  • հանրային պաշտպանների աշխատաժամանակի տնտեսում և նրանց ծանրաբեռնվածության նվազեցում.
  • հանրային պաշտպանի գրասենյակի կառավարումը, փաստաթղթերի կազմումը և շրջանառությունը, տեղեկատվության որոնումն ու առցանց օգտագործումը, ինչպես նաև հանրային պաշտպաններին գործերի մակագրումն ապահովող միասնական կենտրոնացված տեղեկատվական համակարգի առկայություն.
  • հանրային պաշտպանի գրասենյակ ուղղված գործերի արդյունավետ բաշխում,
  • հանձնարարության (գործի) առցանց մակագրում,
  • հանրային պաշտպանի գործունեության նկատմամբ արդյունավետ վերահսկողության իրականացում:
  • հանրային պաշտպանի գործունեության վիճակագրության վարում.
  • հանրային պաշտպանի կողմից ըստ տարբեր չափանիշների տրամադրվող հաշվետվությունների գեներացում.
  • հաճախորդների տվյալների շտեմարանների վարում.
  • տիպային փաստաթղթերի գեներացում.
  • յուրաքանչյուր գործով (խորհրդատվություն, փաստաթղթի կազմում, ներկայացուցչություն, պաշտպանություն և այլն) առանձին էլեկտրոնային արխիվի վարման հնարավորություն.
  • դատական նիստերի կամ դատավարական այլ գործողությունների վերաբերյալ օրացույցի վարում և դրանց անցկացման ժամանակի և տեղի վերաբերյալ համապատասխան հիշեցում.
  • էլեկտրոնային արխիվի վարում.
  • համակարգում անհրաժեշտ չափանիշներով տեղեկատվության որոնում:
Ծրագրի միջոցով ապահովվում է նաև Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու վերաբերյալ դիմումների և որոշումների կենտրոնացված և միասնական հաշվառումը, ինչպես նաև այն հնարավորություն է տալիս իրականացնել էլեկտրոնային մոնիթորինգ և վերահսկողություն մարզերի հանրային պաշտպանների կողմից գործերի վարման ժամկետների և արձանագրված արդյունքների վերաբերյալ: Այսօր 54 հաստիքով աշխատող 71 հանրային պաշտպան կա, որից 28-ը Երևանում, 43-ը՝ մարզերում: 2017 թվականի  առաջին կիսամյակում Հանրային պաշտպանի գրասենյակի քրեական գործերի քանակը 3425 է, քաղաքացիական գործերի քանակը՝ 3277: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ քրեական  գործերն ավելացել են  365-ով, քաղ գործերի աճը՝ 869:       ՀՀ փաստաբանների պալատի մամուլի կենտրոն