Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաստաբանների պալատի խորհուրդը կդիմի դատարան՝ ձեռք բերելու «հաց բերողի» բժշկական փաստաթղթերը.Aravot.am

Քաղաքականություն
Karen-Mejlumyan

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը այսօր շարունակեց փաստաբան Տիգրան Եգորյանի դեմ կարգապահական գործի քննությունը: Խորհրդի նախագահող Կարեն Մեժլումյանը նիստից հետո պատմեց, որ խորհուրդն այսօր որոշեց դիմել դատարան՝ ստանալու Արթուր Սարգսյանի (հաց բերողի) վերաբերյալ գործը. «Որ տեսնենք՝ հիվանդության վերաբերյալ փաստաթղթերը ներկայացվել են դատարան, թե՞՝ ոչ»: Նիստը այդքանով հետաձգվեց: Պարոն Մեժլումյանի խոսքով, Տիգրան Եգորյանը նախորդ նիստին բացատրություն է տվել, փաստաթղթեր ներկայացրել, խորհուրդն ուսումնասիրել է, բայց այդ փաստաթղթերի մեջ չի գտել հաց բերողի բժշկական փաստաթղերը, ինչի համար այսօր որոշեց դիմել դատարան:  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ aravot.am հասցեով