Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանում 29-ամյա հայազգի ծանրամարտիկ, Եվրոպայի երկակի չեմպիոն Սերգեյ Պետրոսյանին մահացած են գտել

Հասարակություն
900107

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Գորյաչիյ Կլյուչ քաղաքում մահացած են գտել ռուսաստանցի ծանրամարտիկ, Եվրոպայի երկակի չեմպիոն, հայազգի Սերգեյ Պետրոսյանին, այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով տեղի քաղաքապետի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեղեկությանը։ Նշենք, որ 29-ամյա մարզիկն օրեր առաջ դուրս էր եկել տանից և չէր վերադարձել, նրա մարմինը հայտնաբերել են գետում։ Պետրոսյանի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։