Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արսենալի» նոր մարզաշապիկը ներկայացրել է Բոլիվուդի աստղը

Սպորտ
a1arsenal

  Լոնդոնի «Արսենալը» պատրաստվելով նոր մրցաշրջանին, ներկայացրել է թիմի նոր մարզաշապիկը:   Պաշտոնական շնորհանդեսին ավանդույթի համաձայն մասնակցել են ֆուտբոլիստները: Իսկ ահա երկրպագուների համար նոր մարզաշապիկը գովազդել է Բոլիվուդի հանրահայտ դերասանուհի Էշու Գուպտան: Շնորհանդեսը կայացել է Հյուսիսային Լոնդոնում գտնվող ակումբի խանութներից մեկում:   Պարզվում է, որ Էշու Գուպտան լոնդոնյան ակումբի երկրպագու է: Նրա թեկնածությունն առաջարկել է «Արսենալը» իսպանացի ֆուտբոլիստ Էկտոր Բելյերինը, որը նախկինում եղել է դերասանուհու նշանածը, սակայն հետագայում նրանք հայտարարել են բաժանման մասին: