Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրակոցներ՝ «Պալաչ»-ի տան ուղղությամբ. shamshyan.com

Հասարակություն
palach

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 27-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի 29 շենքի բնակարաններից մեկի ուղղությամբ կրակոցներ են արձակել։ Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Լայերտ Գրիգորյանի և ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ Աբովյանի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև փորձաքրեագետները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բնակարանը, որի ուղղությամբ կրակոցներ են արձակել, պատկանում է Աբովյանում հայտնի «Պալաչ» մականվամբ Արթուր Հարությունյանին, սակայն նա տևական ժամանակ է՝ նշված բնակարանում չի բնակվում, քանի որ գտնվում է Հայաստանից դուրս։ Ավելին՝ այստեղ