Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանյան միջոցառումներ. պարից՝ շախմատ

Հասարակություն
dance

Ավանդույթի համաձայն ամսվա վերջին ուրբաթ օրը «Կարին» ավանդական երգի-պարի խումբը և «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը հրավիրում են բոլոր ցանկացողներին սովորելու հայկական ավանդական պարեր: Հերթական պարային հանդիպումը տեղի կունենա հուլիսի 28-ին ժամը 19:00-ից մինչև ուշ երեկո «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում (Կասկադ): Մուտքն ազատ է բոլորի համար: Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով հուլիսի 28-ին` ժամը 18:00-20.00-ն, մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Երիտասարդական զբոսայգում տեղի կունենա ուրախ համերգային ծրագիր «Պարի շունչը՝ Մալաթիայում» խորագրի ներքո: yerevan Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով նախատեսված Երևանի քաղաքապետարանի փոխանցիկ գավաթի մրցաշարի շրջանակում հուլիսի 28-ին` ժամը 10:00-ից մինչև 14:00-ը, մայրաքաղաքի մանկական զբոսայգում կանցկացվի «Շախմատային Երևան» շախմատի բակային առաջնությունը: Մարզական միջոցառման ընթացքում գավաթի համար կպայքարեն մայրաքաղաքի վարչական շրջանների թիմերը: