Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամրապնդվեց կարծիքը, որ հանրակրթության ոլորտում լուրջ խնդիրներ կան. ուղիղ (տեսանյութ)

Հասարակություն
dpr

Վերջերս Հայաստանում անցկացված միասնական քննությունների արդյունքներն ամրապնդեցին քննարկումներն առ այն, որ հանրակրթության ոլորտում լուրջ խնդիրներ կան: Այս տարվա Ֆիզիկայի միասնական քննությանն անբավարար գնահատական էին ստացել դիմորդների 48 տոկոս, 20 միավոր՝ ընդամենը 3 դիմորդ, նախորդ տարի անբավարարների քանակը 21տոկոս էր, իսկ 2015-ին եղել է աննախադեպ՝ 64 տոկոս, մյուս առարկաների մասով ևս գնահատականների անկում է արձանագրվում վերջին հինգ տարիների ընթացքում: Վերջին 15 տարիների ընթացքում հանրակրթության ոլորտում բարեփոխումների հսկայական ծրագրեր է իրականացվել, ծախսվել է ավելի քան 100 մլն դոլար, սակայն ցուցանիշները գնալով վատթարանում են:

Թեպետ հանրակրթությունը Հայաստանի կառավարության հռչակած գերակա ոլորտն է, սակայն որակյալ կրթություն ստանալու իրավունքը, մեղմ ասած, մնում է խնդրահարույց: Կրթական ողջ համակարգի քաղաքականացվածությունը, կոռուպցիան, որակյալ մասնագետների պակասն ու մարզային դպրոցների կիսաքանդ շենքերը և համաչափ զարգացման խնդիրները դառնում են ոչ միայն պետության զարգացման լուրջ խոչընդոտ, այլ նաև խորացնում են սոցիալական բևեռացման ճգնաժամը: Կրթական համակարգը, որը կոչված է դաստիարակել քաղաքացիներ՝ քննադատական մտածելակերպով, հաճախ վերածվում է քաղաքական ռեսուրսի՝ երկրորդական պլան մղելով որակն ու բովանդակությունը: ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը հավաստիացնում է, որ նոր ծրագրեր է իրականացնում այս խնդիրների լուծման համար, մասնավորապես, դպրոցների հնարավոր օպտիմալացման եւ կրթության գերազանցության ազգային ծրագիրը, արդյոք դրանք իրապես արդյունավետ են լինելու, թե հերթական բարեփոխումը հանգեցնելու է առավել լուրջ խնդիրների, այս և այլ հիմնահարցերի շուրջ կխոսենք «Հոդված 3» ակումբում, «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՉԱՓ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ և ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԾԻՐՈՒՄ» թեմայով հանրային բաց քննարկմանը: Բանախոսներն են. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆ, ՀՀ Կրթության գիտության նախարարի տեղակալ ԴԱՎԻԹ ԱՄԻՐՅԱՆ, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ծրագրերի գծով փոխտնօրեն ՍԵՐՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆ, կրթության հարցերով փորձագետ ԱՐՏԱՇԵՍ ԹՈՐՈՍՅԱՆ, 198 ավագ դպրոցի տնօրեն