Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թող վարչապետը գա, ասի՝ հարգելի նաիրիտցիներ, գործարանը չի աշխատելու» (տեսանյութ)

Հասարակություն
nairit

«Նաիրիտ»  գործարանի նախկին աշխատակիցները չեն դադարում պահանջել իրենց հարցի լուծումը: Կառավարության շենքի դիմաց հավաքված այս մարդկանց մտահոգում է այն, որ իրենց  առհասարակ ոչ մի պատասխան չեն տալիս. «Եթե կառավարությունը տեսնում է հավաքվել ենք, մի հատ չեն կարողանում մարդ ուղարկեն, գա մեզ լսի կամ թող վարչապետը գա, ասի՝ հարգելի նաիրիտցիներ, գործարանը չի աշխատելու, մի եկեք, թե չէ՝ մարշուտկայի փող էլ չունենք գանք»,- ասում է գործարանի նախկին աշխատակից  Սպարտակ Պողոսյանը : Եթե աշխատատեղերը չեն վերականգնվելու, ապա Նաիրիտի նախկին աշխատակիցները պահանջում են, որ գոնե կառավարությունը  վճարի նախկին պարտքերից գոյացած տույժ- տուգանքները։ «Երբ որ պետությունը բանվորին պարտք է, էդ պարտքի վրա տոկոս չի գալիս, բայց երբ որ բնակիչը համատիրությանը պարտք է ու չի վճարում, տոկոս է գալիս, տալիս են գործերը ԴԱՀԿ, գալիս են էդ տան աման- չամանը տանում են»,- նշում է  Նորիկ Ղահրամանյանը: Ինչպես եւ նախորդ շաբաթ, այս շաբաթ կրկին կառավարության դիմաց էին  ոստիկանության կարի ֆաբրիկայի աշխատակիցները: Նրանք արդեն 4 տարի չեն կարողանում ստանալ իրենց 8 ամսվա աշխատավարձը: Ավելին՝ տեսանյութով