Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացին նետվել է կամրջից

Հասարակություն
5e3f543f5d12e3601a504b313f54cf17

Հուլիսի 27-ին, ժամը 11:53-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են անձը չպարզված մոտ 40 տարեկան տղամարդու դի: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։ Հիշեցնենք, օրեր առաջ Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ ամփոփելով Երևանի կամուրջներից կատարված ինքնասպանությունների դեպքերը՝ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը միջնորդագիր է ուղարկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ կամուրջներից նետվելու միջոցով ինքնասպանության դեպքերի կանխարգելման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Միջնորդագրում մասնավորապես ասվում է. «2014-ի հոկտեմբերից մինչև 2017-ի հունիսը կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է կատարել 30 անձ, որից 25-ը՝ Կիևյանի, 3-ը՝ Դավթաշենի, իսկ 2-ը՝ Հաղթանակի կամուրջներից: Ինքնասպանություն գործած 30 անձանցից 28-ը եղել է արական, 2-ը՝ իգական սեռի ներկայացուցիչ, 13-ը՝մինչև 30 տարեկան, իսկ 17-ը՝ 35 տարեկանից բարձր: Նշված անձանցից 4-ը տառապել է հոգեկան հիվանդությամբ: Հիշյալ կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն գործած անձանց թիվը կարող էր բազմապատկվել, եթե բազմաթիվ ինքնասպանության փորձեր չկանխվեին առանձին քաղաքացիների կամ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից»: