Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինեդին Զիդանը խոշոր պարտությունից հետո գովել է դարպասապահին

Սպորտ
sport-zidan

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անգլիական «Մանչեսթեր Սիթիից» կրած խոշոր պարտությունից հետո գովեստի խոսքեր է ասել թիմի դարպասապահ Կեյլոր Նավասի հասցեին: «Նա միշտ էլ համապատասխան մակարդակի խաղ է ցուցադրում: Կարիերայի ընթացքում ֆուտբոլիստները միշտ էլ դժվար ժամանակաշրջաններ են ունենում, սակայն Նավասի մոտ լավն այն է, որ նա երբեք չի հանձնվում նման դեպքերում», - ասել է ֆրանսիացի մասնագետը: Հարկ է նշել, որ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում կոստարիկացի դարպասապահը առաջին խաղակեսում անառիկ է պահել սեփական դարպասը, իսկ ահա ընդմիջմանը նրան փոխարինած Կիկո Կասիլյան չորս անգամ գնդակը հանել է ցանցից: Անգլիական ակումբը չեմպիոնների միջազգային մրցաշարի շրջանակում իսպանացիներին հաղթել է 4:1 հաշվով: «Ռեալը» վերջին անգամ չորս գնդակ բաց էր թողել երկու տարի առաջ, Իսպանիայի առաջնության խաղում, երբ սեփական դաշտում 0:4 հաշվով պարտվել էր «Բարսելոնային»: Այն ժամանակ, սակայն, գոլերը հավասարապես բաժանվել էին երկու խաղակեսերի միջեւ: