Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր տեսախցիկներ՝ Երևանում

Կարևոր լուրեր Հասարակություն
c2a99c26c167452e0a7ef596a1352dc1

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2017թ. հուլիսի 31-ից կգործարկվեն հետևյալ հասցեներում տեղադրված տեսախցիկները՝ Մաշտոց-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկ, Ամիրյան-Անրի Վեռնոյ փողոցների խաչմերուկ: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: