Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանձնարարականներ՝ սահմանամերձ համայնքների դպրոցների համար

Քաղաքականություն
gov

2017-2018թթ. ուսումնական տարվա պատշաճ մեկնարկն ապահովելու նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարին, ՀՀ մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ մինչև 2017 թվականի օգոստոսի 25-ը         ապահովել հանրապետության բոլոր դպրոցներում իրականացվող շինարարական և վերանորոգման աշխատանքների պատշաճ կատարումը և ավարտը։ «Աշխատանքները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում, ապահովել հասցեական խիստ պատժամիջոցների կիրառում», - ասել է վարչապետը։ Հանձնարարվել է նաև միջոցներ ձեռնարկել հանրապետության սահմանամերձ, բարձրլեռնային համայնքների ուսումնական հաստատություններում մասնագիտական առարկաների ուսուցիչներով համալրելու ուղղությամբ: Կրթության ոլորտին վերաբերող այսօրվա հանձնարարականում ներառվել են նաև ՀՀ Նախագահի հանձնարարականները՝ սահմանամերձ համայնքների աշակերտների բոլոր դասագրքերի փոխհատուցման խնդրի լուծմանը և սահմանամերձ համայնքների ուսանողների ուսման վարձերի հատուկ մեխանիզմի ներդրմանը վերաբերող: