Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարզական միջոցառում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար

Սպորտ
vvv-1

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ այսօր ««Փրկություն» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կենտրոն» ՀԿ-ում անցկացվել է զանգվածային մարզական միջոցառում: Կենտրոնի 45 սաներն իրենց ուժերն են չափել եռամարտում՝ վազք 30 մ, տեղից հեռացատկ և թենիսի գնդակի նետում: Հաղթողներին հանձնվել են մեդալներ և նախարարության կողմից սահմանված հավաստագրեր: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից միջոցառման բոլոր մասնակիցները ստացել են խրախուսական մրցանակներ:   ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն